ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՈՂՈՔԸ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առինչը հետաձգել է գալիք հունիսին պլանավորված իր այցելությունը Ռուսաստան` ի նշան բողոքի, որ ապրիլին Ռուսաստանի Պետական Դուման ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Փոխանցելով Թուրքիայի խորհրդարանի նախագահի գրասենյակի այդ հաղորդագրությունը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հավելում է, որ մի շարք երկրներ` այդ թվում Արգենտինան, Lեհաստանը, Կանադան, Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ հայկական սփյուռքը «ճնշում է գործադրում» ԱՄՆ կոնգրեսի վրա, որպեսզի վերջինս նույնպես ընդունի Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---