«Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ»-ի անդամ Անուշ Սեդրակյանը՝ նախագահի թեկնածու

«Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ»-ի անդամ Անուշ Սեդրակյանը՝ նախագահի թեկնածու

PanARMENIAN.Net - Որքան էլ «Ազատ դեմոկրատներ»-ը չեն ցանկանում բացել խաղաքարտերը, այնուհանդերձ «Հրապարակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ քաղաքական դաշտի հստակվելուց և ԲՀԿ թեկնածուի առաջադրվելուց հետո ԱԴ անդամ Անուշ Սեդրակյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու։

«Գենդերային այդ խաղաքարտը, որպես «նոու-հաու» ներմուծելով քաղաքական դաշտ, ԱԴ-ն փորձելու է նախընտրական պայքարին ոչ միայն գաղափարական նոր իմպուլսներ հաղորդել, այլև արևմտյան արժեհամակարգը կրողների համար նոր հարթակ ստեղծել, որովհետև, ըստ նրանց, Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ի հետ «տորգի» մեջ մտնելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրի՝ ԱԴ լիդերները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայմանավորվել են, որ որևէ կոնտակտ ԲՀԿ-ի հետ չեն ունենալու՝ ոչ մի պայմանով»,- գրում է «Հրապարակ»-ը։

«Առինջը մեզ համար ընդամենը աշխարհագրական տարածք պետք է լիներ, ուրիշ ոչինչ, սակայն Րաֆֆին երկակի խաղ սկսեց նախ Օսկանյանի, ապա ԲՀԿ-ի հետ, ինչն էլ դարձավ նրանց պառակտման պատճառը»,– օրաթերթի հետ զրույցում ասել է անանուն աղբյուրը։ «Հրապարակ»-ը փորձել է Անուշ Սեդրակյանից ճշտել՝ առաջադրելո՞ւ է ԱԴ-Ն իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։ «Առայժմ քննարկումներն ընթանում են, մենք դեռ վերջնական որոշում չունենք»,– թերթի հետ զրույցում ասել է նա։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---