ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին, Ծալկայում տեղաբաշխված Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության զորաջոկատի ծառայողները, շրջանի Ղուշչի հայկական գյուղում ծեծի են ենթարկել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանին, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Ղուշչի ժամանած հատուկ նշանակության զորաջոկատայիններից մեկը վեճի է բռնվել գյուղի երիտասարդներից մեկի հետ եւ վիրավորվելով վերջինիս իրեն տված պատասխանից` հարվածել նրան, որը եւ առիթ է հանդիսացել, որպեսզի զինվորականները ծեծեն գյուղամիջում հավաքված հայերին: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանը, որը շրջան էր մեկնել մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված միջոցառմանը, տեղեկանալով միջադեպի մասին, անմիջապես մոտեցել է զինվորականներին, ներկայացել որպես պատգամավոր, խնդրելով վերջիններիս դադարեցնել ծեծկռտոցը: Ինքնամոռացության մեջ ընկած զինվորները ծեծի են ենթարկել նաեւ խորհրդարանի պատգամավորին: Տեղի ունեցածի վերաբերյալ Ծալկայի շրջանային ոստիկանությունում քրեական գործ չի հարուցվել, սակայն զորաջոկատայինները կատարվածի համար ներեղություն են խնդրել Հայկ Մելտոնյանից եւ ղուշչեցիներից:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---