Մինչև 10տ շախմատի աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը բարձրացել է 2-րդ տեղը13 նոյեմբերի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Մարիբորում (Սլովենիա), նոյեմբերի 12-ին կայացել են երկու տուրեր: Մինչև 18 տարեկան տարիքային կարգում շարունակում է վստահ հանդես գալ հայ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա 5-րդ տուրում հաղթել է Բենջամին Բոկին (Հոլանդիա), այնուհետև 6-րդ տուրում կիսել է միավորները Դարիուշ Սմիերցի (Լեհաստան) հետ: Գաբուզյանը հավաքել է 5 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջնությունը գլխավորում է իսպանացի Դավիդ Գուիջարոն, ով նույնպես ունի 5 միավոր: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը երկու պարտիաներում ոչ ոքի է խաղացել: Նա միավորները կիսել է Գուիջարոյի և Մատիաս Բլուեբաումի հետ (Գերմանիա): Գրիգորյանը 4,5 միավորով իջել է 9-րդ տեղը: Շանթ Սարգսյանը (մինչև 10 տարեկան) 5.5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Առաջնությունը գլխավորում է Հոի Նգույենը (Վիետնամ): Տիգրան Հարությունյանը (մինչև 16 տարեկան) 5 միավորով 6-րդ տեղում է: Նա առաջնության առաջնորդ Յուրի Ելիսեևին (Ռուսաստան) զիջում է 0.5 միավորով: Հայաստանն առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային կարգերում ներկայացնում են ևս 12 շախմատիստներ: Առաջնությունն ընթանում է շվեյցարական համակարգով 11 փուլերով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |