«Եթե բոլորը...» ֆիլմը` մոսկովյան հեղինակավոր կինոփառատոնի մրցանակակիր

«Եթե բոլորը...» ֆիլմը` մոսկովյան հեղինակավոր կինոփառատոնի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Մոսկվայում` նոյեմբերի 1-8-ը կայացած «Լուսափայլ հրեշտակ» (Лучезарный Ангел) միջազգային կինոփառատոնում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Եթե բոլորը...» ֆիլմը (ռեժ. Ն. Բելյաուսկենե, պրոդյուսեր, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյան), արժանացել է «Հանուն գթասրտության, բարության, արդարամտության, կարեկցանքի և մերձավորի հանդեպ սիրո կերպարի մարմնավորման համար» ժյուրիի երկրորդ մրցանակին և դրամական պարգևի: Այս մասին հայտնում է կինոկենտրոնի մամուլի ծառայությունը:

«Լուսափայլ հրեշտակ» կիոփառատոնն իրականացվում է Ռուսիո Կիրիլ առաջին պատրիարքի հովանու ներքո և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի աջակցությամբ: Միջազգային այս լուրջ ստուգատեսն արդեն 9-րդ անգամ համախմբում է աշխարհի տարբեր երկրների կինոգործիչներին: «Բարի կինոն վերադառնում է» կարգախոսի ներքո անցկացված կինոփառատոնը ներկայացրել է մեկ տասնյակ երկրներից ընտրված 67ֆիլմ: Կինոփառատոնի ֆիլմերի ընտրությունը, ինչպես նաև ժյուրի որոշումները կայացվել են հիմնականում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից:

Սա «Եթե բոլորը...» ֆիլմի թվով չորրորդ միջազգային մրցանակն է: Այս տարի ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և անցել ընտրության առաջին փուլ` ընդգրկվելով ֆիլմերի երկար ցուցակում: 2013թ-ի հունվարի 10-ին Կինոակադեմիան կհայտարարի ֆիլմերի միջանկյալ ցուցակը, իսկ փետրվարին հայտնի կդառնան «Օսկարի» հավակնորդ ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---