ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԹԻՎԸ 7 մայիսի 2005 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած հաղորդագրությունը ծովային հետեւակայինների թվի նշանակալի ավելացման մասին: «ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի հարցազրույցի վրա հիմված լրատվական թողարկման մեջ ասվում էր, որ մենք ներկայումս ունենք 5 ծովային հետեւակայիններ եւ նախատեսում ենք ավելացնել նրանց թիվը մինչեւ 400: Հաղորդագրությունում ակնհայտորեն խառնված են դեսպանությունում ներկայումս ծառայող ծովային հետեւակայինների եւ աշխատող ամերիկացի եւ հայ աշխատակիցների թվերը: Միացյալ Նահանգները մտադրություն չունեն ավելացնել մեր ծովային հետեւակայինների թիկնազորը Հայաստանում»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, հաղորդում է «Մեդիամաքսը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |