ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԵՐԵՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին են փոխանցել երեք ադրբեջանցի ռազմագերիներին: Փոխանցումը տեղի է ունեցել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղության վրա: Այն իրականացվել է ԼՂՀ իշխանությունների որոշմամբ եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության միջնորդությամբ` ադրբեջանական կողմից իրենց զինծառայողներին ընդունելու մասին համաձայնությունը ստանալուց հետո, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին հայտնաբերել եւ գերի են վերցրել երեք ադրբեջանցի զինվորների` Հայալ Աբդուլլաեւին, Հիքմեթ Թաղիեւին եւ Ռուսլան Բաքիրովին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---