Իսրայելի ՌՕՈւ երեք օդային հարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի ՌՕՈւ երեք օդային հարված է հասցրել Գազայի հատվածին

PanARMENIAN.Net - Նախորդ գիշեր Իսրայելի ՌՕՈւ երեք օդային հարված է հասցրել Գազայի հատվածում իսլամիստների օբյեկտներին: Ինչպես հաղորդել է իսրայելական բանակի ներկայացուցիչը, ոչնչացվել են զինամթերքի պահեստը, հրթիռներ բաց թողելու համար նախատեսված երկու կետեր. այս ամենի հետ մեկտեղ, ոչ մի պաղեստինցի չի տուժել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իսրայելի և Գազայի սահմանում իրավիճակը խիստ սրվել է նախորդ շաբաթ օրը, երբ այս շրջանում վիրավորվել էին իսրայելական բանակի 4 զինծառայողներ:

Վերջին օրերի ընթացքում պաղեստինցի իսլամիստները Իսրայելի ուղղությամբ բաց են թողել 120 հրթիռներ և արկեր, որոնք պայթել են սահմանամերձ բնակավայրերում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---