Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կծանոթացնի քանդակագործ Արա Սարգսյանի գեղարվեստական ժառանգությանը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կծանոթացնի քանդակագործ Արա Սարգսյանի գեղարվեստական ժառանգությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին` ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպում է «Արա Սարգսյան: Արվեստի հերոսը» խորագրով հանդիպում: Երեկոն տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքի շրջանակում և նվիրված է արվեստագետի 110-ամյակին:

Հանդիպման շրջանակում արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը կներկայացնի քանդակագործ Արա Սարգսյանի գեղարվեստական ժառագությունը: Դրան կհաջորդի տեսանյութի դիտում, որից հետո կներկայացվի արվեստագետի բանաստեղծական ժառանգությունը:

Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից:

Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---