Սիրիայի ՌՕՈւ հարվածել են գրոհայինների դիրքերին Թուրքիային սահմանակից Ռաս էլ Այն քաղաքում

Սիրիայի ՌՕՈւ հարվածել են գրոհայինների դիրքերին Թուրքիային սահմանակից Ռաս էլ Այն քաղաքում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Սիրիայի ՌՕՈւ հարվածել են Թուրքիային սահմանակից Ռաս էլ Այն քաղաքում գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով «Ռոյթերսին»:

Սիրիայի ՌՕՈւ գնդակոծել է ապստամբների այս դիրքերը նաև երկուշաբթի օրը` ոչնչացնելով առնվազն 7 իսլամիստների: Քաղաքը գրավվել է ՍԱԲ գրոհայինների կողմից նախորդ շաբաթ: Ըստ որոշ տվյալների գրոհայինները Սիրիա են թափանցել Թուրքիայի տարածքից:

Քաղաքի քուրդ բնակչությունը թշնամաբար է ընդունել գրոհայիններին և իշխանություններից օգնություն խնդրել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---