ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Կրասնոդարի մարզային համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ` նվիրված «Հայաստանի առաջին հանրապետության օրվան», հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառումը նախապատրաստվել է Կրասնոդարի երիտասարդական «Երկիր» միավորման ուժերով, որի նախագահն է Հունանյան Դիանան: Համերգի ծրագրում ընդգրկված են երիտասարդ երգիչների ելույթներ, «Արաքս» պարային կոլեկտիվը, վոկալ-գործիքային համույթ եւ ԿՎՆ-ի «Կուբանի հայեր» թիմը: Սպասվում են նաեւ Կրասնոդարի մարզի մի շարք հայկական համայնքների ստեղծագործական երիտասարդական կոլեկտիվների ելույթներ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---