ՈւԵՖԱ-ն կքննարկի EURO-2020-ը դեկտեմբերի 7-ին անցկացնելու գաղափարը

ՈւԵՖԱ-ն կքննարկի EURO-2020-ը դեկտեմբերի 7-ին անցկացնելու գաղափարը

PanARMENIAN.Net - 2020թ Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել Եվրոպայի 13 քաղաքներում: Այս միտքը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պատրաստվում է քննարկման դնել Եվրոպական ֆուտբոլային միության գործադիր կոմիտեում դեկտեմբերի 7-ին: Իսկ առաջնությունը այդ ձևաչափում անցկացնելու որոշումը կարող է հաստատվել 2013-ի հունվարին:

Bild-ի տվյալներով, EURO-2020-ի խաղերը կանցկացվեն Մոսկվայի, Բեռլլինի, Մադրիդի, Լիսսաբոնի, Հռոմի, Լոնդոնի, Ամստերդամի, Զագրեբի, Աթենքի, Բազելի, Փարիզի և Բրյուսելի մարզադաշտերում: Իսկ Ստամբուլը պետք է ընդունի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը, փոխանցում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---