Կահիրեում ընթանում է սիրիական հակամարտության կարգավորման ԵՄ և ԱՊԼ երկրների ԱԳ նախարարների երկրորդ ժողովը![]() 13 նոյեմբերի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Կահիրեում ԱՊԼ-ի շտաբում մեկնարկել է ԵՄ և ԱՊԼ երկրների ԱԳ նախարարների ժողովը: Հանդիպման հիմնական հարցը Սիրիայում տիրող ճգնաժամն է և հակամարտության կարգավորման ուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԱՊԼ-ն մի քանի ժամ առաջ ճանաչել է վերջերս ձևավորված սիրիական ընդդիմության լեգիտիմությունը և կոչ արել կոալիցիան համարել «սիրիացիների օրինական ներկայացուցչությունով»: Ժողովին մասնակցում են ԱՊԼ կազմում ներառված արաբական երկրներից շատերի, իսնչպես նաև եվրոպական 17 պետությունների ԱԳ նախարարները: Կահիրեի բանակցություններում եվրոպական կողմը գլխավորում է Քեթրի Էշթոնը: Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում ելույթ կունենա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին: Հանդիպման երկրորդ կարևոր հարցը ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի փոփոխությունն է` դիտորդ-սուբյեկտից մինչև դիտորդ-պետություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |