Արարատի մարզում երեխաները թունավորվել էին սննդից. Սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքները հայտնի են

Արարատի մարզում երեխաները թունավորվել էին սննդից. Սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքները հայտնի են

PanARMENIAN.Net - Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում: Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզում սննդային թունավորում ախտանիշով հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---