ԱՊԼ-ն քննարկել է իսրայելական ՌՕՈւ հարձակումը սուդանական «Յարմուկ» զենքի գործարանի վրա![]() 13 նոյեմբերի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - ԱՊԼ-նքննադատել է իսրայելական ՌՕՈւ-ի հարձակումը սուդանական «Յարմուկ» սպառազինության գործարանի վրա, երեքշաբթի օրը հաղորդել են սուդանական ԶԼՄ-ները: «Իսրայելի հարձակումը գործարանի վրա միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Սուդանի ինքնիշխանության ակնհայտ խախտում է, ինչը սպառնալիք է հանդիսանում միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը և պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատակամ քննադատություն»,-ասվում է հանդիպման արդյունքում արված հայտարարությունում: Խորհուրդը պահանջել է Իսրայելից պատասխանատվություն ստանձնել արարքի համար և Սուդանին հասցված վնասի համար փոխհատուցում վճարել: Վերջին երեք տարիների ընթացքում Իսրայելը երրորդ անգամ է ռմբակոծում սուդանական օբյեկտները, որի տարածքով, Իսրեյլի կարծքիով, զենք է տեղափոխվում Գազայի հատված: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |