Յուրի Խաչատուրովը Հունաստանում քննարկել է ռազմական արդյունաբերությանն առնչվող հարցեր![]() 13 նոյեմբերի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով նոյեմբերի 12-14-ը Հունաստանում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Պանայոտապուլոսի և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` զորքերի մարտական ծառայության և մարտական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը համակարգող գլխավոր շտաբերի համապատասխան ստորաբաժանումների միջև երկկողմ համագործակցությանը, ռազմական կրթությանը, ոչ-դասական մարտի վարման ուղղությամբ պատրաստությանը,: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կայցելի նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ ուսանում են հայ կուրսանտները, և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ: Արարողակարգային միջոցառումների շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելել և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |