«Նոր ԻՌԱ» խմբավորումը ստանձնել է հյուսիսիռլանդացի բանտապահի սպանության պատասխանատվությունը

«Նոր ԻՌԱ» խմբավորումը ստանձնել է հյուսիսիռլանդացի բանտապահի սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Նոր ԻՌԱ» կամ ուղղակի ԻՌԱ խմբավորումը ստանձնել է հյուսիսիռլանդացի բանտապահի սպանության պատասխանատվությունը:

The Irish News թերթի խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության մեջ ահաբեկիչները հայտարարել են, որ Բլեքը սպանվել է որպես բողոքի նշան ընդդեմ Օլստերի բանտում կալանավորների կեցության պայմանների, որտեղ կալանքի տակ են նաև ահաբեկչության համար դատապարտված ակտիվստ հանրապետականները:

Իռլանդացի ահաբեկիչները զինված պայքար են մղում Հյուսիսային Իռլանդիան Իռլանդիայի Հանրապետության ինքնիշխանության տակ վերադարձնելու համար, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---