Երիտասարդական նվագախումբը Շուման և Շոստակովիչ կկատարի 17-ամյա դաշնակահար Յան Լիշեցկու հետ13 նոյեմբերի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և մենակատար դաշնակահար Յան Լիշեցկու համատեղ համերգը: 17-ամյա երաժիշտը արդեն իսկ հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր համերգասրահների հանդիսատեսին` ներկայանալով ավելի քան 100 համերգով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի, BBC սիմֆոնիկ, Լայպցիգի սիմֆոնիկ, Տորոնտոյի սիմֆոնիկ, Մոնրեալի Մետրոպոլիտեն և այլ հանրահայտ նվագախմբերը: Երիտասարդական նվագախմբի և հեղինակավոր Դոյչե գրամոֆոն (Deutsche Grammophon) ստուդիայի և Այ Էմ Ջի Արթիսթս (IMG Artists) երաժշտական գործակալության արտիստ, կանադացի դաշնակահար Յան Լիշեցկու կատարմամբ հանդիսատեսը կվայելի Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 Սիմֆոնիան: Համերգի դիրիժորն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը: Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների փրկությանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |