ՀՀ ՊՆ. Բուժզննումից հետո պարզ կդառնա, արդյոք ադրբեջանցին խուլ ու համր է, թե ոչ![]() PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանն առավոտյան հատած ադրբեջանցին այժմ գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների մոտ և այս պահին նրան հարցաքննում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն Արծրուն Հովհաննիսյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ալիևը խուլ է և համր, նա մոլորվել է մշուշում և պատահաբար է հատել սահմանը: «Գործելու ենք միջազգային նորմերին համապաատսխան: Բժիշկները պետք է բուժզննություն անցկացնեն, որից հետո նոր հստակ պարզ կդառնա, խուլ է արդյոք Ալիևը, թե ոչ», - հավելեց ՊՆ խոսնակը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որքանով են ճշմարիտ խոսակցություններն այն մասին, որ ադրբեջանցին խուլ ու համր հովիվ է: Այսօր առավոտյան` մոտավորապես 07:45-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ջավանաշիրօղլու Ալիևը հատել է հայկական սահմանը Հայաստանի Տավուշի մարզի շրջանում: Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, թե Ալիևը խուլ ու համր հովիվ է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |