Մեքսիկայի հայտնի Ալապուլկո քաղաքը սնանկացել է![]() 13 նոյեմբերի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ակապուլկոն սնանկացել է, ինչի հետ կապված խնդրում է Մեքսիկայի կենտրոնական կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այդ մասին, ինչպես հաղորդում է El Universal-ը, հայտարարել է առողջարանային քաղաքի զարգացման և պլանավորման քարտուղար Կառլոս Ալվարես Ռեյեսը: Նրա խոսքով, այժմ մունիցիպալ պարտքը կազմում է ավելի քան 2,14 մլրդ պեսո (շուրջ 160 մլն դոլար): Ակապուլկոյի քաղաքապետ Լուիս Վալտոն Աբուրտոն ստեղծված իրավիճակում մեղադրում է նախորդ քաղաքապետ Մանուել Անյորվեի քաղաքականությունը, ում օրոք քաղաքի պարտքն իբր աճել է 400 տոկոսով, ինչպես նաև քրեականացված մթնոլորտը: Քաղաքապետը պարզաբանել է, որ քաղաքային բյուջեի դեֆիցիտը ծածկելու միջոցներ դեկտեմբերին կան, սակայն հունվարին արդեն աշխատավարձերը վճարելու միջոցներ չեն լինի, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |