2013 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը կշսրունակվի![]() 13 նոյեմբերի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն այսօր շարունակեց քննարկել ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ներկայացնելով գալիք տարվա բյուջեի հիմնական թվային ցուցանիշները՝ նա հույս հայտնեց, որ կառավարությունը կշարունակի բարեփոխումների ճանապարհը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք կողմ են բյուջեի հաստատմանը և Ազգային ժողովին առաջարկում են ընդունել համապատասխան որոշում: Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |