«Ժողովուրդ». Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են եղել

«Ժողովուրդ». Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են եղել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության (6-րդ վարչություն) կողմից Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հետ կապված ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվել են Իջեւանի ոստիկանապետ, գնդապետ Ստեփան Մելքոնյանը, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի բաժինների աշխատողներ:

«Տեղեկացանք, որ Իջեւանի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Եգանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության ԿՀԴՊՎ բաժիններից մեկի պետի պաշտոնը: Նա ծագումով Իջևանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղից է: Տեղացի լինելը Եգանյանին կօգնի, թե կխանգարի ոստիկանապետի աշխատանքում՝ ցույց կտա ժամանակը»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---