Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ երկրներում ռազմական օբյեկտների տեղակայման մասին արձանագրությունը14 նոյեմբերի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ երկրներում ռազմական օբյեկտների տեղակայման մասին արձանագրությունը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ՀԱՊԿ պետությունները որոշում են ընդունում իրենց տարածքում երրորդ երկրների զորքերի (ուժերի) խմբավորման, ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների տեղակայման մասին միմյանց հետ անհապաղ խորհրդակցություններից հետո և պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում: Արձանագրությունը նաև պարտավորեցնում է խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով լուծել բոլոր վիճահարույց հարցերը, կապված փաստաթղթի կիրառման կամ մեկնաբանության հետ, հայտնում է «Բելտա» գործակալությունը: Արձանագրությունը գործում է 1992թ. մայիսի 15-ին կնքված ՀԱՊԿ գործողության ողջ ընթացքում: Ավելի վաղ արձանագրությունն արդեն վավերացրել էին Բելառուսը, Հայաստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |