ՀՌՈՄՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄՈՒՍԱ ԼԵՌ. ԴԱՎԱՃԱՆՎԱՑ ՀԵՐՈՍՆԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցել է Հռոմի Լեւոնյան վարժարանում տեղի ունեցած իտալացի լրագրողներ Մարկո Տոզատիի եւ Ֆլավիա Ամաբիլեի «Մուսա լեռ. դավաճանված հերոսներ» գրքի շնորհանդեսին, որը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հաղորդում է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Ելույթ են ունեցել պատմաբան Մարկո Իմպալիացիոն, գրքի հեղինակները, դեսպան Ռ. Շուգարյանը: Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայի ԱԳՆ աշխատակիցներ, լրագրողներ, պատմաբաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---