ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՐԱՐ ՁԵՌՔ ԵՆ ՍԵՂՄԵԼ, ԲԱՅՑ ՉԵՆ ԶՐՈՒՑԵԼ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ալեքսանդր Կվասնեվսկուն Հայոց ցեղասպանության հարցում այդ երկրների խորհրդարանների դիրքորոշման առնչությամբ: Իր դժգոհությունը Էրդողանը հայտնել է Մոսկվայում, որտեղ մասնակցել է Մեծ Հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին: Մոսկվայում վարչապետ Էրդողանն ու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «իրար ձեռք են սեղմել, բայց չեն զրուցել»: Ինչպես հայտնի է, ավելի վաղ թուրքական դիվանագիտական աղբյուրները չէին բացառում, որ մայիսի 9-ին Մոսկվայում, կամ մայիսի 15-16 Վարշավայում կայանալիք ԵԽ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Քոչարյան-Էրդողան հանդիպումը: Սակայն, ինչպես հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն դեռեւս չկա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---