Թուրքական բանակը բերված է պատրաստականության և կառավարության ցուցումներին չի սպասի![]() 14 նոյեմբերի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակը չի սպասի կառավարության ցուցումներին Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար, հայտարարել է պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը: Ինչպես գրում է Time Türk-ը, ըստ նախարարի, թուրքական բանակը բերված է պատրաստականության և սիրիական կողմից միջադեպերի կրկնության դեպքում ռազմական գործողություններ կսկսի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան տարհանում է Սիրիային սահմանակից երեք թուրքական գյուղերի բնակիչներին: Սիրիայի ՌՕՈւ արդեն երկրորդ անգամ ռմբակոծում և գնդակոծում են Թուրքիայի հետ սահմանակից շրջանները, որտեղ տեղակայված են զինյալ ընդդիմության ջոկատները: Արդյունքում, գործնականում ամեն օր թուրքական տարածքում հրետանային արկեր են պայթում, իսկ թուրքական բանակը պատասխան կրակ է բացում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Անկարայի և Դամասոկսի հարաբերությունները վատթարացան, երբ հոկտեմբերի 3-ին Թուրքիան կրակ բացեց Սիրիայի տարածքի ուղղությամբ՝ պատասխանելով սիրիական ականի պայթյունի հետևանքով տեղի ունեցած միջադեպին, երբ զոհվեց 5 մարդ և վիրավորվեց 10: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |