ԵԽԽՎ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունն արագ կկարգավորվի

ԵԽԽՎ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունն արագ կկարգավորվի

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավարը հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ:

Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ իր գլխավորած կազմակերպությունը հուսով է, որ հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա: Նա ընդգծել է, որ խնդիրը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի և ասել է, որ ԵԽԽՎ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Ժան Կլոդ Մինյոնը նաև կարևորել է նման հանդիպումները հակամարտության կարգավորման համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---