Դաշնակահար Հայկ Մելիքյանն այս տարի վերջին անգամ ելույթ կունենա հայ ունկնդրի համար

Դաշնակահար Հայկ Մելիքյանն այս տարի վերջին անգամ ելույթ կունենա հայ ունկնդրի համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին, ժամը 20:00-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի Ակյան պատկերասրահում դաշնակահար Հայկ Մելիքյանը հայ ունկնդրին կներկայանա տարվա վերջին երևանյան մենահամերգով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց դաշնակահարի մենեջերը, համերգը նվիրված է աշխարհահռչակ ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Քեյջի ծննդյան 100-ամյակին:

Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում ամերիկյան համալսարանը «1900+» համաշխարհային դաշնամուրային համերգաշարի շրջանակում: Այն համերգաշարի վեցերորդ ելույթն է, որտեղ կներկայացվի ինչպես Ջ.Քեյջի, այնպես էլ ամերիկացի չորս հանրահռչակ կոմպոզիտորների` Ջ.Քրամի. Մ.Ֆելդմանի, Է.Կարտրի և Հ.Քոուելի ստեղծագործությունները:

Մելիքյանը վերջերս է Հայաստան վերադարձել աշնանային լայնածավալ համերգային շրջագայությունից, և դեկտեմբերին մենահամերգներ կունենա Մոսկվայում, Մոնրեալում և Ժնևում:

Ամանորյա տոներից հետո դաշնակահարը Ստոկհոլմում կմասնակցի ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնին :Այնտեղ կկայանա ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյին նվիրված կվինտետի պրեմիերան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---