Է. ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԱԼԻԵՎԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ11 մայիսի 2005 - 08:07 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է լրագրողներին, որ լուրերն այն մասին, թե, իբր, Վարշավայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ ինչ-որ խաղաղ պայմանագիր է ստորագրվելու, անհիմն են: Նրա խոսքերով, նախագահների հանդիպման ժամանակ որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: «Վերջին բանակցությունների ժամանակ խոսք չի գնացել որեւէ համաձայնագրի մասին: Լոնդոնի եւ Ֆրանկֆուրտի բանակցությունները Պրահայի գործընթացի շարունակությունն են հանդիսանում: Մենք առանձնազրույց ենք ունեցել Մինսկի Խմբի համանախագահների հետ, այդ հանդիպումների ժամանակ նախանշվել են հետագայում անցկացվելիք կոնկրետ աշխատանքների շրջանակները: Հաջորդ շաբաթ Վարշավայում նախատեսվում է հանդիպում նախագահների մակարդակով, որից հետո հայտնի կդառնա առաջիկա աշախատանքների ուղղությունը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Աստանայում: «Անցած ժամանակահատվածում մենք մեծ աշխատանք ենք կատարել արտգործնախարարների մակարդակով: Վարշավյան հանդիպման ընթացքում գնահատական կտրվի Պրահայի գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքին: Դրանից հետո նախագահները մեզ ցուցումներ կտան, թե որ ուղղությամբ կառուցենք մեր հետագա աշխատանքը»,-ասել է Է.Մամեդյարովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |