Իրանը մինչև գարուն կարող է կտրուկ ավելացնել միջուկային «Ֆորդո» օբյեկտի արտադրությունը14 նոյեմբերի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը բավականաչափ ավելացրել է միջուկային «Ֆորդո» օբյեկտի արտադրությունը, ուրանի հարստացումը շեշտակի ավելացնելու նպատակով, հայտնում է AFP գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ի դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Ինչպես հայտնում է «Ռուսաստանի ձայնը», այդ մասին, ինչպես ակնկալվում է, կասվի ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցում, որը հրապարակվելու է նոյեմբերի 16-ին: Ըստ դիվանագետների, այս պահի դրությամբ Թեհրանն արդեն ամբողջությամբ հագեցրել է «Ֆորդո» օբյեկտը նոր ցենտրիֆուգերով, դրանց քանակը, ենթադրաբար, հասնում է 2,7 հազարի: Այդ ցետրիֆուգերից միայն 700 է այժմ շահագործման հանձնված, սակայն, երբ բոլորը աշխատեն, Իրանը կկարողանա կտրուկ ավելացնել միջուկային օբյեկտի արտադրողականությունը: Հզոր միջուկային զենքի ստեղծման համար ուրանը հարկավոր է հարստացնել 93,5 տոկոսով: Նորագույն ցենտրիֆուգերի կիրառման դեպքում Իրանը կստանա մինչև 60 տոկոս հարստացված ուրան նավերի ատոմային ռեակտորների համար և հաջորդ փուլը կլինի բարձր հարստացված ուրանի ստացումը զենքի համար, գտնում են արևմտյան փորձագետները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |