Շավարշ Քոչարյան. Հայաստանը կարող է օգնել Բելառուսին կարգավորել հարաբերությունները ԵԽ հետ![]() 14 նոյեմբերի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի և Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների իմ գնահատականի հիմքում եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում որպես ՀՀ պատվիրակութան անդամ իմ գործունեության ժամանակաշրջանը»,- PanARMENIAN.Net ին է հայտարարել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Բելառուսում իր մամլո ասուլիսի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան - Եվրոպայի խորհուրդ փոխհարաբերությունների մասին: Ըստ փոխնախարարի, Եվրոպայի խորհրդի հետ մեր փոխհարաբերություններն ու շփումները ժամանակի ընթացքում վերընթաց են ապրել՝ ընդարձակելով համագործակցության օրակարգը և շրջանակները: «Այսօր միանշանակորեն կարող ենք փաստել, որ այդ գործընկերային փո խհարաբերությունները բարձր մակարդակի են: Ինչ վերաբերում է Բելառուսի մասնակցությանը Եվրոպայի խորհրդի մարմիններում, կրկին կցանկանայի վերահաստատել իմ արտահայտած այն միտքը, որ առկա օրակարգային հարցերը կարող են լուծվել երկխոսության միջոցով և մենք կարող ենք մեր աջակցությունը բերել, նկատի առնելով մեր անցած ճանապարհը և դրական փորձը»,-ասել է Շավարշ Քոչարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |