ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիային հարկավոր է 15-20 տարի, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Բարնյեն, հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով, ԵՄ-ին անդամակցելու համար այդ երկիրը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը «ոչ այսօրվա եւ ոչ էլ ԵՄ սահմանադրության հանրաքվեի օրվա` մայիսի 29-ի թեմա է», հայտարարել է Բարնյեն: «Եթե դեռեւս չսկսված այդ բանակցությունները 15-20 տարի հետո, այնուամենայնիվ, ավարտվեն, ապա առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ»,-նշել է նա: Նրա խոսքերով, պետք է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ դրանից հետո անգամ Ֆրանսիայի սահմանադրությունը պահանջում է հանրաքվե անցկացնել` Թուրքիային ԵՄ կազմ ընդունելու հարցով: Նա նաեւ նշել է, որ թուրքերը պետք է գիտակցեն, որ ոչ թե ԵՄ-ն է ցանկանում միանալ Թուրքիային, այլ Թուրքիան է ցանկանում միանալ ԵՄ-ին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---