ՖԻԴԵ-ն նախկինի նման ցանկանում է շախմատը դարձնել օլիմպիական մարզաձև

ՖԻԴԵ-ն նախկինի նման ցանկանում է շախմատը դարձնել օլիմպիական մարզաձև

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ով գտնվում է Խանտի Մանսիյսկում և հետևում է կանանց աշխարհի առաջնությանը, հայտարարել է, որ միջազգային ֆեդերացիան նախկինի նման ցանկանում է շախմատը դարձնել օլիմպիական մարզաձև:

«Մենք դրա հետ կապված հույսեր ունենք: Շատ երկրների, օրինակ, Ուզբեկստանի, Լեհաստանի, ազգային օլիմպիական կոմիտեները նամակներ են ուղարկում` խնդրելով ներառել շախմատը ձմեռային օլիմպիական ծրագրում»,- Իլյումժինովի խոսքերը հաղորդում է chess2012.ugrasport.com-ը:

Նա հավելել է, որ հաջորդ տարի ընտրություններ կկայանան Միջազգային օլիմպիական կոմիտեում, և կգա նոր նախագահ. «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լուծել այս հարցը»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---