Ֆրանսիան ճանաչել է Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիան

Ֆրանսիան ճանաչել է Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզը ճանաչում է ազգայինն սիրիական կոալիցիան որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան ճանաչում է ազգայինն սիրիական կոալիցիան որպես սիրիական ժողովրդի միակ ներկայացուցիչ և ապագա ժողովրդավարական Սիրիայի ժամանակավոր կառավարություն, ինչը թույլ կտա վերջ դնել Ասադի կառավարությանը»,-հայտարարել է Օլանդը լրագրողներին:

Կիրակի օրը Դոհայում սիրիական ընդդիմադիր ուժերի խորհրդատվությունների արդյունքում համաձայնագիր ստորագրվեց սիրիական Ազգային կոալիցիայի ստեղծման մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---