Վաղը կսկսվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը![]() 14 նոյեմբերի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայ եւ այլազգի ավելի քան 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Բելգիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, կզանգահարի հայազգի ընտանիքների և կազմակերպությունների` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերակառուցմանն ուղղված դրամահավաքին: Ֆրանսիայից դուրս նախաձեռնությանը կմիանան նաև Հոլանդիան, Հունաստանը, Շվեդիան, իսկ Եվրոպայից դուրս` Բրազիլիան եւ Արգենտինան: Հեռախոսամարաթոնի նվիրատվությունները կուղղվեն Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին: Մասնակցելու կոչով հանրությանը դիմելու են Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը և Ֆրանս հեռուստաընկերության սպորտային ծրագրերի տնօրեն Դանիել Բիլալյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայում Ֆրանսիայի գլխավորությամբ հեռախոսամարաթոններ անցկացվում են սկսած 2000թ.ից: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է շուրջ 411.285 զանգ, և 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |