Հայաստանի և հայկական մշակույթի մասին գրքերի շարքի համար Կիմ Բակշին պարգևատրվել է Լևոն Մկրտչյանի անվ. մրցանակով

Հայաստանի և հայկական մշակույթի մասին գրքերի շարքի համար Կիմ Բակշին պարգևատրվել է Լևոն Մկրտչյանի անվ. մրցանակով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Սլավոնական համալսարանում կայացել է Լևոն Մկրտչյանի անվան մրցանակի շնորհում հանրահայտ ռուս գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ Կիմ Բակշիին` Հայաստանի և հայկական մշակույթի մասին գրքերի շարքի համար, PanARMENIAN.Net ին հաղորդել են համալասարանի մամուլի ծառայությունում:

Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ընդգծել է, որ Կիմ Բակշիի`վերջերս հրապարակված «Արցախի մշակութային գանձերը» գրքում, արտացոլված են այդ երկրամասի նկատմամաբ հեղինակի անսովոր սերը, նվիրվածությունը, գիտելիքները:

«Ամեն մեկը չէ, որ կարող է արժանանալ Լևոն Մկրտչյանի անվան մրցանակի: Մենք Բակշիին կոչում ենք հայ ժողովրդի ռուս զավակ, ինչպես նաև Ռուսաստանում հայկական մշակույթի դեսպան: Նա իսկապես արժանի է մրցանակին, որը և ուրախությամբ շնորհում եմ նրան»,-ասել է Անանյանը:

Նա նաև հաղորդել է, որ ՀՀ նախագահի հրամանով Բակշին արժանացել է Պատվո Շքանշանի` հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Միջոցառման ընթացքում ընթերցվել են հատվածներ գրողի լավագույն ստեղծագործություններից, որոնցում նա իր հիացմունքն է արտահայտում հայկական մշակույթի մասին և խոստովանում իր սերը հայ ժողովրդի նկատմամբ:

Կիմ Բակշին առաջին հեղինակն է, ով ազգությամբ հայ չէ, և որին շնորհվում է այս մրցանակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---