Շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանը պարտվել է երկրորդ ռաունդի առաջին խաղում

Շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանը պարտվել է երկրորդ ռաունդի առաջին խաղում

PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանը պարտություն է կրել աշխարհի առաջնության երկրորդ ռաունդի առաջին խաղում: Խաղի 33-րդ քայլում Դանիելյանի մրցակից Հարիկա Դրոնովալին Հնդկաստանից սպիտակներով կարողացավ հաղթանակ տանել: Շախմատիստների երկրորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը շարունակում է խաղը: Նրա մրցակցուհին Նադեժդա Կոսինցևան է Ռուսաստանից:

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 3-ին և անցնում է նոկաուտ համակարգով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---