ՊՆ-ում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան14 նոյեմբերի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան: Լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը հնարավորություն կընձեռի ՀՀ Զինված ուժերի սպաներին և քաղաքացիական հատուկ ծառայողներին զարգացնել լսողական և խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Լսարանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ: Ամերիկյան կողմը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այդպիսի լաբորատորիաների դերը և դրանց ավելացումը: Ամերիկյան անգլերենի ուսուցման նման լսարաններ ավելի վաղ բացվել են նաև Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |