Նոյեմբերի 17-ին փորձնական թռիչքի դուրս կգան Արմ Ռոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»![]() 14 նոյեմբերի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին փորձնական թռիչքի դուրս կգան Արմ Ռոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»: Թռիչքը տեղի կունենա Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում, ժամը 11:00-ից սկսած: Փորձնական թռիչքի իրականացման նպատակն է ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը, հնարավորություն տալ մասնակիցների մրցութային իրական պայմաններում փորձարկել իրենց սարքերը և կատարել վերջին փոփոխությունները մրցույթի եզրափակիչ փուլի համար: Եզրափակիչ փուլը նախատեսվում է իրականացնել 2013թ. մայիս ամսին: Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ բեռ և կվերադառնան մեկնարկային կետ: Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր /quadrocopter/, օդանավ, դիրիժաբլ և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ: Նշենք, որ Արմ Ռոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |