Ալեքսեյ Գոլոբուցկի. Զարմանալի չէ, որ գնալով ավելի շատ հայեր են Ուկրաինայում դառնում խորհրդարանականներ![]() 14 նոյեմբերի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի Գերագույն ռադայում միշտ են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Իրավիճակների մոդելավորման գործակալության փոխտնօրեն Ալեքսեյ Գոլոբուցկին: «Հայ համայնքը բավականաչափ ինտեգրված է ուկրաինական հանրությանը և ոչ մի զարմանալի բան չկա, որ գնալով ավելի շատ հայեր են Ուկրաինայում դառնում խորհրդարանականներ: Ուկրաինայի Ռադայում ներկայացված են շատ ազգություններ: Հայ համայնքը բավականին ակտիվ է, և այն, որ այս գումարման խորհրդարանում հայերի թիվն ավելի մեծ կլինի, միայն ուրախացնում է»,-նշել է Գոլուբոցկին: Ըստ փորձագետի, հայ համայնքը պետք է էլ ավելի ակտիվ լինի հայ-ուկրաինական բազմադարյա հարաբերությունների ու պատմության լուսաբանման գործում: Ուկրաինայի խորհրդարանի անդամ են դարձել երեք հայ պատգամավորներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |