Լուսանկարչական ցուցահանդես ԱԺ-ում14 նոյեմբերի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովի «Կանաչ» սրահում բացվեց լուսանկարչուհի Ազատուհի Մնացականյանի անհատական ցուցահանդեսը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ազատուհի Մնացականյանը լուսանկարիչ-դիզայներ է, «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի, դիզայներների միջազգային միության, ինչպես նաև Հայաստանի դիզայներների միության անդամ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց երիտասարդ լուսանկարչուհու ֆոտոցուցահանդեսը՝ բարձր գնահատելով նրա ստեղծագործությունները: Պատգամավորն ընթերցեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ազատուհի Մնացականյանի նամակը, որտեղ նա երախտագիտություն էր հայտնում ԱԺ նախագահին իր ստեղծագործություններն ուշադրության արժանացնելու և ԱԺ ցուցասրահում դրանք ներկայացնելու առաջարկն ընդունելու համար: Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ նա առաջինն էր, ով արձագանքեց իր նամակին: Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ երեք տարի այցելել է հայ անվանի մարդկանց արվեստանոցներ, բնական, աշխատանքային վիճակում լուսանկարել նրանց, որ սերունդները միշտ հիշեն մնայուն արժեքներ ստեղծող հայ երախտավորներին: Ազատուհին հյուրերին ներկայացրեց նաև այն լուսանկարը, որը՝ որպես լավագույն փորձարարական աշխատանք, վերջերս ոսկե մեդալ է ստացել Տաշքենդի Բիենալեում: Լուսանկարչուհին տեղեկացրեց, որ Տաշքենդի Բիենալեում ինքը ներկայացրել էր չորս պատմություն: Ընտրվել է լուսանկարներից մեկը, որը կոչվում է «Ազատազրկում»: Այդ մրցանակը նա համարեց նաև Հայաստանինը: «Մեծ հաղթանակ է, երբ լուսանկարդ հայտնվում է մի այնպիսի վայրում, որտեղ ներկայացված են նաև թուրք և ադրբեջանցի լուսանկարիչների գործերը, և հաղթում ես դու»,- ասաց Ազատուհի Մնացականյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |