ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չցանկացավ Վրաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չցանկացավ Վրաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մերժել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջարկը ՆԱՏՕ-ի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին՝ երկրում կատարվող իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին վարչապետը հայտարարել է Բրյուսելում Ռասմուսենի հետ համատեղ մամլո ասուլիսից հետո:

«Երկու կողմերը ափսոսանք հայտնեցին Վրաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, նկատի ունեմ ձերբակալությունները: Ես առաջարկեցի համատեղ հանձնաժողով ստեղծել, սակայն պարոն Ռասմուսենը դա անհրաժեշտ չհամարեց»,-ասել է Իվանիշվիլին:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել Վրաստանում դատավարությունների քաղաքականացման առնչությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---