Դամասկոսը ընդդիմության` կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիրը համարում է «պատերազմի մարտահրավեր»

Դամասկոսը ընդդիմության` կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիրը համարում է «պատերազմի մարտահրավեր»

PanARMENIAN.Net - Դամասկոսը «պատերազմի հայտարարություն» է համարել սիրիական ընդդիմության` կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիրը, չորեքշաբթի օրը հաղորդել է Ֆրանս Պրեսսը` հղելով Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ ալ-Միկդադաի հայտարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նախորդ կիրակի Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սիրիական ընդդիմադիր ուժերի խորհրդակցության ժամանակ ստորագրվել է հեղափոխական ուժերի և ընդդիմության սիրիական ազգային կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիր: Կոալիցիան ներկայացնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բոլոր գործող հակառակորդների շահերը:

Սիրիայում արդեն մեկ ու կես տարի է չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական ուժերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհվել է մոտ 35 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---