ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄՓՈՓՎԵՆ E-CONTENT ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ11 մայիսի 2005 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Հայաստանում կամփոփվեն հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող «Մաշտոց1600» E-content համահայկական մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները: «Մրցույթի անցկացման գլխավոր նպատակն է հասնել գերազանցության E-content ստեղծման եւ տարածման ոլորտում»,- PanARMENIAN.Net ի .am խմբագրությանն է տեղեկացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» նախագահ, մրցույթի կազմակերպիչ Գարեգին Չուքասզյանը: Մրցույթը ներառում է «Էլ. ուսուցում», «Էլ. մշակույթ», «էլ. գիտություն», «էլ. կառավարում», «էլ. առողջապահություն», «էլ. գործարարություն», «էլ. զվարճալիք/ ժամանց», «էլ. ներգրավում», «էլ. հայկական տառատեսակներ», «էլ. հայագիտություն» եւ «էլ. մայրենի» անվանակարգերը: Ներկայումս մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 100 մասնակից, որոնց մեծ մասը` «էլ. մշակույթ» անվանակարգում: Մրցույթում հաղթողները կմասնակցեն ընթացիկ տարում Թունիսում կայանալիք ՄԱԿ-ի Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին: Հիշեցնենք, որ 2003 թվականին Ժնեւում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովում «էլեկտրոնային գիտություն» անվանակարգի լավագույն մրցանակին է արժանացել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտական կենտրոնը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |