ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդը սպանվել է Գազայի հատվածում

ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդը սպանվել է Գազայի հատվածում

PanARMENIAN.Net - Գազայի հատվածին իսրայելական ՌՕՈւ-ի կողմից հասցված օդային հարվածների արդյունքում զոհվել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ` Ահմեդ Ջաբարին:

Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, իսրայելական օդանավերը կրակ են բացել Ջաբարիի ավտոմեքենայի վրա:

Իսրայելցի զինվորականներն առայժմ չեն մեկնաբանում միջադեպը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր է վերսկսեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության ներկայացուցիչների կետային հարվածներ հասցնելը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---