ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Եժի Յասկերնիայի, Ժորժ Կոլումբիեի, ինչպես նաեւ հանձնաժողովի քարտուղար Բոնի Թեոֆիլովայի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ժամանակ Եժի Յասկերնիան, ներկայացնելով Հայաստանում ԵԽԽՎ կողմից առ այսօր կատարված աշխատանքները, խնդրել է Սերժ Սարգսյանին ԼՂՀ կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումների եւ օրենսդրական փոփոխությունների, այլընտրանքային զինծառայության եւ բանակի հետագա զարգացման գործընթացների վերաբերյալ ներկայացնել սեփական տեսակետները: Նախարարը, հանգամանալից անդրադառնալով բոլոր բարձրացված հարցերին, վերահաստատեց առ այսօր իր կողմից հնչեցված տեսակետները վերոնշյալ խնդիրների շուրջ: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիան ներկայացնող Ժորժ Կոլումբիեին եւ Լեհաստանը ներկայացնող Եժի Յասկերնիային թե՛ Հայոց Ցեղասպանության ճանաչման, եւ թե՛ Թուրքիայի հետ սահմանների բացման գործում իրենց երկրների կողմից ցուցաբերած ակտիվ աջակցության համար:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---