Սիրիայի ազատ բանակը Իսրայելին մեղադրում է Սիրիայի նախագահին «աջակցելու» մեջ![]() 14 նոյեմբերի 2012 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ Իսրայելը մեղադրվում է «հակահեղափոխությանն աջակցելու» մեջ: Գեներալ Մուսթաֆա Շեյխը` «Բանակի» ռազմական խորհրդի հրամանատարը, A-Sharq Al-Awsat պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսրայելը չէր կարող սահմանին գտնել ավելի լոյալ գործընկեր, քան Ասադն է»: Գեներալը հայտարարել է. «Իսրայելի և Ասադի միջև գաղտի համաձայնագրի առկայությունն ակնհայտ դարձավ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո, երբ սիրիական զորքերը մտան ապառազմականացված գոտի առանց որևէ դիմադրության և հակագործողությունների»: Նա նաև հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակը չի ծրագրում համաժողով անցկացնել Իսրայելի հետ, սակայն պահանջել է, որպեսզի «միջազգային հանրությունը միջամտի» և կանխի սիրիական հակամարտության ելքը պետության սահմաններից դուրս: Այս մասին գրում է MIGnews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |