Չաբա Լասլո. Հայաստանը լավ հավաքական ունի, և այսպիսի մրցավարության կարիք չունի14 նոյեմբերի 2012 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականից Երևանում 4:2 հաշվով կրած պարտությունից հետո Լիտվայի ընտրանու մարզիչ Չաբա Լասլո նշեց, որ խաղի մասին ավելի լավ է հարցնել մրցավարին: «Ես նկատել եմ շատ խաղից դուրս վիճակներ, որոնց մրցավարը չի արձագանքել: Ես հարգում եմ ձեր հավաքականին. եթե հաղթել է, ուրեմն ուժեղ է եղել, բայց իսկական ֆուտբոլն այսպիսին չէ: Դուք լավ հավաքական ունեք, և այսպիսի մրցավարության կարիք չունեք»,- ընդգծեց նա: Մարզիչը նշեց, որ լիտվացիներն այսօր լավ չխաղացին, և խաղից հետո նա իր դժգոհությունն է հայտնել նաև մրցավարին. «Եթե մեր խաղը ստացվեր, կարող էինք 2:2 խաղալ: Ես հպարտ եմ իմ տղաներով, որովհետև նրանք անգամ 4:1 հաշվի ժամանակ չկոտրվեցին և կարողացան մեկ գոլ էլ խփել»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |