Լատվիայի ԱԳ նախարար. Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա15 նոյեմբերի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսն այցելեց Ծիծեռնակաբերդ: Ռինկևիչսը ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին: Վերջում նախարարը երկտող թողեց թանգարանի գրառումների մատյանում. «Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»: Նոյեմբերի 14-16-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տեղի կունենա Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցություն և համատեղ մամուլի ասուլիս: Լատվիայի արտգործնախարարնը ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |