Հայաստանը զինվորական խորհրդատու և ԶՈւ ներկայացուցիչ կունենա ՄԱԿ-ում և ՀԱՊԿ-ում

Հայաստանը զինվորական խորհրդատու և ԶՈւ ներկայացուցիչ կունենա ՄԱԿ-ում և ՀԱՊԿ-ում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ի նիստում կառավարության որոշումներով ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչության զինվորական խորհրդատուի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի, Բելառուսի Հանրապետությունում և Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանություններին կից ՀՀ զինվորական կցորդների հաստիքներ։ Նման առաջարկով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ ՊՆ ղեկավարի, ռազմական կցորդի առկայությունը ընդգծում է, թե որքանով է Հայաստանը կարևորում համագործակցությունն այս կամ այն պետության հետ, նույնիսկ եթե չեն իրականացվում խոշոր ռազմական ծրագրեր:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---